Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Ռազմիկ Դավոյանի 80-ամյակին նվիրված խոսք

Ռազմիկ Դավոյանի 80-ամյակին նվիրված խոսք
28.12.2024 | 22:38

Ռազմիկ Դավոյանը հայ գրականության ծառերից մեկն է և բնությունով ավելի շատ ընկուզենու է նման։

Եթե ընկուզենին մարդու հետ հավասարչափ աճում է, ապա Դավոյան մտավորականն ու գրողն ընկուզենու հետ հավասարաչափ աճել է և իր գրականության 80 տարեկան արմատները մխրճվել են հայրենի հողի մեջ և սնում են Հայոց Աշխարհում ապրող ազնիվ և անազնիվ հոգիները֊ անազնիվին` մաքրություն, ազնիվին` ուժ ներարկելով։

Ծնված օրից առ այսօր իր ներաշխարհում բնակռված ոսկեզօծ բառերի հեքիաթը ոսկեղենիկ հայերենով իրականություն է դարձրել, երազանքը` ոգեղեն ապրելակերպ, ժամանակների մատուցած կեղծ ու կես ճշմարտությունները` այպանել և լուսավորել։

Երկար արարումից հետո , ցանկացած հայ ծառ կբացի իր կեղևը և կառնի Ռազմիկին իր կեղևի մեջ, և նրա հազարավոր ցավեր ապրած հոգին կշարունակի արարել հայ ծառերի հետ։

Շնորհավոր ծնունդդ, սիրելի' ընկեր

Ռոլանդ ՇԱՌՈՅԱՆ

Դիտվել է՝ 2830

Մեկնաբանություններ